Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Բահրամը իր կնոջ՝ Գուլզիրայի հետ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 2016
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Բահրամ Հեմդեմովը ազատ կարձակվի՞ հաջորդ համաներման ժամանակ

Բահրամ Հեմդեմովը ազատ կարձակվի՞ հաջորդ համաներման ժամանակ

2016 թ. փետրվարին Թուրքմենստանի կառավարությունը համաներում հայտարարեց, ինչի արդյունքում հարյուրավոր բանտարկյալներ ազատ արձակվեցին, սակայն Բահրամ Հեմդեմովը ազատ չարձակվեց։ Երեք ամիս չանցած՝ Թուրքմենստանի գերագույն դատարանը մերժեց նրա նկատմամբ քրեական կարգով կայացված մեղադրական դատավճռի և ազատազրկման դեմ բերված բողոքը։ 2016 թ. օգոստոսի 15-ին պրն. Հեմդեմովի փաստաբանը նրա անունից բողոք ներկայացրեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով։

Եհովայի վկաների նկատմամբ իրականացվող կրոնական հալածանքը Թուրքմենաբադում

Երբ 2015 թ. մարտին պրն. Հեմդեմովը ձերբակալվեց, Թուրքմենաբադում՝ նրա տանը, խաղաղ մթնոլորտում կրոնական հավաքույթ էր անցկացվում։ Ոստիկանության աշխատակիցները ժամանեցին առանց դատարանի որոշման, ներխուժեցին և խուզարկեցին տունը, բռնագրավեցին անձնական իրերը և կոպիտ վերաբերմունք դրսևորեցին բոլոր ներկաների հանդեպ։

Պրն. Հեմդեմովին ներկայացնող փաստաբանը նշեց. «Ոստիկանները բոլորի միջից առանձնացրին պրն. Հեմդեմովին, որ դաժան վերաբերմունքի ենթարկեն նրան՝ փորձելով այդպես սպառնալ ու վախեցնել Թուրքմենաբադում բնակվող մյուս Վկաներին»։ Չնայած իրավապահ մարմինների դրսևորած վատ վերաբերմունքին՝ պրն. Հեմդեմովը զիջումների չգնաց իր համոզմունքների հարցում։

Ազատ արձակվելու հեռանկարներ

Եհովայի վկաները հուսով են, որ Թուրքմենստանի կառավարությունը շուտով բանտից կազատի պրն. Հեմդեմովին։ Երբ հաջորդ անգամ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը համաներում հայտարարի, նրա կողմից բարի կամքի ժեստ կլինի պրն. Հեմդեմովին ազատ արձակելը։

Պրն. Հեմդեմովի կինը՝ Գուլզիրան, և նրանց չորս երեխաները անչափ կարոտում են նրան։ Թե՛ նրանք, թե՛ նրանց քաղաքի մյուս Վկաները անհամբեր սպասում են նրա վերադարձին։ Թուրքմենստանի Վկաները հարգալից կերպով դիմում են կառավարությանը, խնդրելով, որ իրենց թույլ տրվի խաղաղ պայմաններում դավանել իրենց կրոնը՝ առանց տեղի իշխանությունների միջամտության։