Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Իրավիճակը Թուրքմենստանում

Իրավիճակը Թուրքմենստանում

Եհովայի վկաները Թուրքմենստանում քարոզում են 1980-ականների վերջից։ Հետագայում, երբ 1991 թ.-ին Թուրքմենստանը դուրս եկավ Խորհրդային Միության կազմից, կառավարությունը սկսեց խիստ սահմանափակումներ դնել կրոնական ազատության վրա։

Թուրքմենստանում Եհովայի վկաները պետական գրանցում չունեն։ Որոշ Վկաների դաժան ծեծի են ենթարկում, կամայականորեն կալանավորում, խուզարկում են նրանց տները, ազատազրկում և տուգանում են կրոնական համոզմունքների պատճառով։ Եղել են նաև դեպքեր, երբ նրանց ազատազրկել են ոստիկանության կողմից ներկայացրած կեղծ մեղադրանքների պատճառով։ Քանի որ Թուրքմենստանը չունի քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայություն, երիտասարդ Վկաներին շարունակ հետապնդում են և պատժի ենթարկում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Եհովայի վկաները այս հարցի հետ կապված բողոքներ են ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին և այլ միջազգային կազմակերպություններին։

2014 թ. հոկտեմբերին Թուրքմենստանի նախագահը համաներում շնորհեց ութ Վկաների, ովքեր անարդարացիորեն ազատազրկվել էին։ Վկաները իրենց երախտագիտությունը հայտնեցին Թուրքմենստանի կառավարությանը այդ դրական փոփոխության համար։ Նրանք հույս ունեն, որ կառավարությունը հետագա քայլեր կձեռնարկի կրոնի ազատության իրավունքը պաշտպանելու համար։

Իրավիճակը Թուրքմենստանումեհովայի-վկաներ-փաստերԻրավական և մարդու իրավունքներին վերաբերող փաստեր։ Եհովայի վկաները Թուրքմենստանում | JW.ORGԿարճ տեղեկություններ, որոնք վերաբերում են Թուրքմենստանի՝ Եհովայի վկաների իրավական և մարդու իրավունքներին առնչվող հարցերին։թուրքմենստան, եհովայի վկաներ, փաստեր, կարճ տեղեկություններ, իրավիճակը, իրավական հարցեր, մարդու իրավունքներ, կրոնական ազատությունԻրավիճակը ԹուրքմենստանումԻրավիճակը ԹուրքմենստանումԿարճ տեղեկություններ, որոնք վերաբերում են Թուրքմենստանում Եհովայի վկաների՝ իրավական և մարդու իրավունքներին առնչվող հարցերին։ԻրավիճակըԻրավիճակը