Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԷՐԻԹՐԵԱ

Ազատազրկված՝ հավատի համար

Ազատազրկված՝ հավատի համար

Էրիթրեան ձերբակալում և ազատազրկում է Եհովայի վկաներին և ուրիշներին՝ առանց պաշտոնապես մեղադրանք առաջադրելու կամ դատաքննություն անցկացնելու։ Վկա տղամարդիկ և կանայք, այդ թվում՝ երեխաներ և տարեցներ, ազատազրկվում են կրոնական գործունեության համար կամ էլ անհայտ պատճառներով։ Երիտասարդներին ազատազրկում են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։

Երբ 1993-ին Էրիթրեան անկախություն ձեռք բերեց, Եհովայի վկաները զրկվեցին իրենց հիմնարար ազատություններից։ Նախագահ Աֆեուերկին 1994-ի հոկտեմբերի 25-ի նախագահական հրամանով Վկաներին զրկեց քաղաքացիությունից, քանի որ նրանք չէին քվեարկել 1993 թ. անկախության հանրաքվեում և հրաժարվում են զինծառայությունից։ Այդ ժամանակից ի վեր Էրիթրեայի անվտանգության ուժերը ազատազրկում, հալածում և կտտանքների են ենթարկում Եհովայի վկաներին։ Նրանց նպատակն է ստիպել, որ հրաժարվեն իրենց հավատից։

Անորոշ պատժաժամկետով ազատազրկում դաժան պայմաններում

Երեք տղամարդիկ՝ Պաուլոս Իյասուն, Նեգեդե Տեկլեմարիամը և Իսակ Մոգոսը, 1994 թ. սեպտեմբերի 24-ից մինչ այսօր ազատազրկման մեջ են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Որոշ Վկաների պահում են երկաթյա կոնտեյներների մեջ, իսկ մյուսներին քարե կամ երկաթե շինություններում, որոնք կիսով չափ թաղված են հողում։ Մայտեր բանտի «նկուղ» կոչվող մասում իրենց պատիժը կրող բանտարկյալներից մեկը՝ 62-ամյա Միսգինա Գեբրեթինսաեն, մահացավ 2011-ի հուլիսին ծայրաստիճան շոգից։ Իսկ 2012 թ. օգոստոսի 16-ին մահացավ 68-ամյա Յոհաննես Հայլին նույն դաժան պայմանների պատճառով։ Այդ ժամանակվանից ի վեր մի քանի ազատազրկված Վկաներ ազատ արձակվեցին Մայտեր բանտից ծանր առողջական խնդիրների պատճառով։

Ձերբակալման դեպքեր վերջերս

2015 թ. հոկտեմբերի 25-ին Եհովայի վկա երկու կանայք ձերբակալվեցին կրոնական գործունեությամբ զբաղվելու համար։ Կանանցից մեկը, որը օտարերկրացի էր և այցելել էր Էրիթրեայում ապրող իր հազարատներին, ձերբակալվելուց մեկ շաբաթ անց ազատ արձակվեց։ Մյուս կինը, որը 53-ամյա էրիթրեացի է, դեռ գտնվում է կալանքի տակ։

2016 թ. ապրիլի 5-ին Սարոն Գեբրուն սկսեց կրել իր պատիժը. նրան դատապարտել են վեցամսյա ազատազրկման 2014 թ.-ին Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին ներկա լինելու համար։

Ժամանակագրություն

  1. Հոկտեմբերի 10, 2016

    Ընդհանուր հաշվով 54 Վկաներ ազատազրկված են։

  2. Հուլիսի 25, 2014

    Ապրիլի 14-ին ձերբակալվածների մեծ մասը ազատ արձակվեց, սակայն ապրիլի 27-ին ձերբակալվածներից 19-ը դեռ կալանավորված են։ Ընդհանուր հաշվով ազատազրկված է 73 Վկա։

  3. Ապրիլի 27, 2014

    Մոտ 31 Վկա ձերբակալվեց Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ։

  4. Ապրիլի 14, 2014

    Ավելի քան 90 Վկաներ ձերբակալվեցին Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյի ժամանակ։

  5. Նոյեմբեր, 2013

    Ընդհանուր հաշվով 52 Վկաներ ազատազրկված են դաժան պայմաններում։

  6. Օգոստոսի 16, 2012

    Մահանում է դաժան պայմաններում ազատազրկված 68-ամյա Յոհաննես Հայլը։

  7. Հուլիս, 2011

    Մահանում է դաժան պայմաններում ազատազրկված 62-ամյա Միսգինա Գեբրեթինսաեն։

  8. Հունիսի 28, 2009

    Իշխանությունները խուզարկում են մի Վկայի տունը կրոնական արարողության ժամանակ և ձերբակալում 2–80 տարեկան բոլոր ներկաներին։ Բոլոր ազատազրկված ներկաների թիվը հասնում է 69-ի։

  9. Ապրիլի 28, 2009

    Բացի մեկից, բոլոր Եհովայի վկաներին, ովքեր բանտարկված էին ոստիկանությունում, իշխանությունը տեղափոխում է Մայտեր բանտ։

  10. Հուլիսի 8, 2008

    Իշխանությունները սկսում են խուզարկել Վկաների տներն ու աշխատավայրերը և ձերբակալում 24 հոգու, որոնցից շատերը իրենց ընտանիքի միակ աշխատողն էին։

  11. Մայիս, 2002

    Կառավարությունը դադարեցնում է բոլոր կրոնական խմբերի գործունեությունը, բացառությամբ կառավարության կողմից հաստատված չորս կրոնական խմբի։

  12. Հոկտեմբերի 25, 1994

    Կառավարության որոշմամբ Եհովայի վկաները զրկվում են քաղաքացիությունից և հիմնական քաղաքացիական իրավունքներից։

  13. Սեպտեմբերի 24, 1994

    Պաուլոս Իյասուն, Նեգեդե Տեկլեմարիամը և Իսակ Մոգոսը ազատազրկվում են առանց որևէ մեղադրանքի կամ դատաքննության և դեռևս գտնվում են բանտում։

  14. 1940-ականներ

    Էրիթրեայում կազմավորվում են Եհովայի վկաների առաջին համայնքները։