Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 2016
ԱԴՐԲԵՋԱՆ

Դատական վճռով տուգանք է սահմանվել համոզմունքների արտահայտման համար։ Եհովայի վկաները բողոքարկում են

Դատական վճռով տուգանք է սահմանվել համոզմունքների արտահայտման համար։ Եհովայի վկաները բողոքարկում են

2016 թ. դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի Գորանբոյի շրջանի ոստիկանությունը տեղի դատարանի առաջ կանգնեցրեց Զիյադ Դադաշովին որպես Եհովայի վկա կրոնական գործունեություն ծավալելու համար։ Պրն Դադաշովի չորս համագյուղացիները ցուցմունք տվեցին, որ վերջինս խոսել է իր համոզմունքների մասին և աստվածաշնչյան գրականություն է առաջարկել։ Գորանբոյի շրջանի դատարանի դատավոր Շիրզադ Հուսեյնովը նրան մեղավոր ճանաչեց ապօրինի կրոնական գործունեություն ծավալելու մեջ * և տուգանեց 1 500 մանաթի չափով (846 ԱՄՆ դոլար)։ Պրն Դադաշովը չի համարում, որ պատժի ենթակա արարք է գործել, և բողոքարկելու է այդ վճիռը։

Այդ նույն շրջանում Ջաարեյ Սուլեյմանովան և Գյուլնազ Իսրաֆիլովան այցելեցին մի կնոջ, որը ամիսներ շարունակ հաճույքով զրուցում էր նրանց հետ աստվածաշնչյան թեմաներով։ Գորանբոյի շրջանի ոստիկանությունը այդ երկու Վկա կանանց մեղադրեց «գրանցված իրավաբանական հասցեից դուրս» կրոնական գործունեություն ծավալելու մեջ, և 2016 թ. նոյեմբերի 17-ին Գորանբոյի շրջանի դատարանի դատավոր Իսմայիլ Աբդուրահմանլին նրանց տուգանեց 2 000 մանաթի չափով (1 128 ԱՄՆ դոլար)։ Նրանք բողոքարկում են տուգանելու մասին վճիռը։

Մարդու իրավունքների հարցերով միջազգային փաստաբան Ջեյսոն Ուայզը նշում է. «Ադրբեջանում Եհովայի վկաների նկատմամբ դրսևորվող խտրականությունը վկայում է Եվրոպական կոնվենցիայի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին։ Գորանբոյի շրջանի իշխանությունների գործողությունները հակասում են կրոնական համոզմունքների ազատության սկզբունքներին, որոնք այդ երկիրը իր պնդմամբ հետևում է»։

^ պարբ. 1 Եհովայի վկաների կազմակերպությունը գրանցված է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Պրն Դադաշովին մեղադրանք ներկայացվեց վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 515.0.4 հոդվածով՝ «գրանցված իրավաբանական հասցեից դուրս կրոնական կազմակերպության կողմից գործունեության ծավալում»։