Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՊՐԻԼ 12, 2016
ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանում ոստիկանները ընդհատում են Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն

Ադրբեջանում ոստիկանները ընդհատում են Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն

2016 թ. մարտի 23-ին Գախ քաղաքում ոստիկանները անսպասելի ընդհատեցին Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյի արարողությունը, որը Եհովայի վկաների համար տարվա ամենասուրբ կրոնական իրադարձությունն է։ Հիշատակի երեկոն անցկացվում էր տներից մեկում։ Ոստիկանները ցույց տվեցին այսպես կոչված դատարանի որոշում, որը լիազորում էր իրենց խուզարկություն իրականացնել։ Նրանք բռնագրավեցին առանձին անձանց պատկանող կրոնական գրականությունը, այդ թվում Աստվածաշնչերը։ Այնուհետև բոլոր ներկաներին տարան ոստիկանություն, հարցաքննեցին և պարտավորեցրին ցուցմունք տալ։ Բոլորը ազատ արձակվեցին այն բանից հետո, երբ ոստիկանները վեց Վկա տղամարդկանց վերաբերյալ արձանագրություն կազմեցին, որով կարող են նրանց ենթարկել վարչական պատասխանատվության՝ համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի։