Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՐՏԻ 7, 2016
ԱԴՐԲԵՋԱՆ

Իրինա Զախարչենկոն և Վալիդա Ջաբրայիլովան բողոքարկել են մեղադրական դատավճիռը

Իրինա Զախարչենկոն և Վալիդա Ջաբրայիլովան բողոքարկել են մեղադրական դատավճիռը

2016 թ. մարտի 9-ին Բաքվի վերաքննիչ դատարանը կքննի Իրինա Զախարչենկոյի և Վալիդա Ջաբրայիլովայի բողոքը իրենց նկատմամբ կայացված անօրինական դատավճռի դեմ, համաձայն որի՝ նրանք մեղավոր են ճանաչվել կրոնական գրականություն տարածելու մեջ։ Այս կանայք խնդրել են անմեղ ճանաչել իրենց, վճարել բոլոր դատական ծախսերը և հատուցել գրեթե մեկ տարի ազատազրկված լինելու ընթացքում իրենց իրավունքների խախտման համար։

Նախքան առաջին ատյանի կողմից դատավճիռ կայացնելը ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը որոշում էր կայացրել, ինչը ենթակա էր պարտադիր կատարման, և սահմանել էր, որ Ադրբեջանի իշխանությունները խախտել են տիկին Զախարչենկոյի և տիկին Ջաբրայիլովայի իրավունքները, և որ նրանց՝ որպես տուժողների, հարկավոր է տրամադրել հատուցում։ 2016 թ. հունվարի 28-ին նման դատավճիռ կայացնելով՝ դատարանն անտեսեց այդ որոշումը և մեղավոր ճանաչեց նրանց։