Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 28, 2016
ԱԴՐԲԵՋԱՆ

Իրինա Զախարչենկոն և Վալիդա Ջաբրայիլովան վերջապես ազատ են արձակվել ապօրինի կալանքից

Իրինա Զախարչենկոն և Վալիդա Ջաբրայիլովան վերջապես ազատ են արձակվել ապօրինի կալանքից

11 ամիս բանտում անցկացնելուց հետո Իրինա Զախարչենկոն և Վալիդա Ջաբրայիլովան 2016 թ. հունվարի 28-ին ազատ արձակվեցին։ Դատավոր Ակրամ Գահրամանովը մեղավոր ճանաչեց նրանց և խոշոր չափի տուգանքներ սահմանեց (7 000 մանաթ, կամ՝ 3 932 եվրո) ընդամենը մեկ կրոնական գրքույկ տարածելու համար։ Այնուհետև նա չեղյալ համարեց դատավճիռը տուգանքների մասով, քանի որ այդ կանայք 2015 թ. փետրվարի 17-ից ի վեր կալանավորված են եղել։ Այդ դատավճիռը լիովին հակասում է ՄԱԿ-ի որոշմանը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա այդ կանանց անարդարացիորեն կալանավորելու համար։

Չնայած տիկին Զախարչենկոն և տիկին Ջաբրայիլովան վատառողջ են՝ նրանք թեթևացած են զգում, որ ազատության մեջ են։ Նրանք այժմ տանն են և իրենց ընտանիքի անդամների կողքին լինելով՝ փորձում են վերագտնել իրենց ուժերը։

Իմացիր ավելին

ԻՐԱՎԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Ադրբեջանը դատապարտում և ազատ է արձակում Իրինա Զախարչենկոյին և Վալիդա Ջաբրայիլովային

Ինչո՞ւ այդ անմեղ կանանց նկատմամբ դաժան վերաբերմունքը արդարացվեց դատավճռով։