Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱԴՐԲԵՋԱՆ

Իրավիճակը Ադրբեջանում

Իրավիճակը Ադրբեջանում

Եհովայի վկաների իրավաբանական անձը * Բաքվում առաջին անգամ գրանցվեց 1999 թ.-ին, իսկ 2002 թ.-ին վերագրանցվեց։ Հետագա տարիներին Վկաները ինչ-որ չափով կրոնական ազատություն ունեին, սակայն միևնույն ժամանակ կառավարության կողմից խիստ հսկողության տակ էին գտնվում. ոստիկանները ներխուժում էին կրոնական հանդիպումների վայրեր և հրատարակությունների գրաքննություն անում։ Կրոնի մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո կառավարությունը * 2010 թ.-ին տեխնիկական վրիպակների հիմքով մերժեց Վկաների՝ վերագրանցվելու մասին դիմումը՝ զրկելով Բաքվի կրոնական համայնքին իրավական կարգավիճակից։

Եհովայի վկաների նկատմամբ ճնշումներն ու սահմանափակումները գնալով աճում են, քանի որ պետությունը ավելի է սաստկացնում կրոնական գործունեության վերահսկողությունը։ Ոստիկանությունը խուզարկել է Վկաներից մի քանիսի տները և առգրավել նրանց անձնական իրերը, այդ թվում՝ Աստվածաշնչերը։ Իրավապահ մարմինները հետապնդել և ձերբակալել են մի քանի Վկաների և նրանց մեղադրել այն բանում, որ վերջիններս իրենց կրոնական համոզմունքների մասին պատմել են ուրիշներին։ Արդյունքում նրանց ազատազրկել են և մեծ չափի տուգանքներ սահմանել նրանց նկատմամբ։ Այն քաղաքներում, որտեղ Վկաները չունեն պետական գրանցում, կառավարությունը նրանց կրոնական գործունեությունը անօրինական է համարում, ուստի խափանում է նրանց հանդիպումները, ձերբակալում ներկաներին և մեծ չափի տուգանքներ սահմանում։

Քանի որ երկրում չկա այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, երիտասարդ Եհովայի վկաները ճնշումների և հալածանքների են ենթարկվում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Ադրբեջանի կողմից կրոնական ազատության շարունակական ոտնահարումը, ինչպես նաև կրոնական հրատարակությունների գրաքննությունը անհամատեղելի են Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունների հետ։ Ի պատասխան կրոնական ազատությունը ոտնահարելու բազմաթիվ դեպքերին՝ Եհովայի վկաները 2007–2014 թթ.-ին 19 գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

^ պարբ. 2 «Եհովայի վկաների կրոնական համայնք Ադրբեջանի Հանրապետությունում»։

^ պարբ. 2 Կրոնական միավորումների հարցերով պետական հանձնաժողով։