Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2016
ԱԴՐԲԵՋԱՆ

Դատավորը կրկին հետաձգեց դատական նիստը, հետևաբար հետաձգվեց նաև կանանց ազատ արձակումը

Դատավորը կրկին հետաձգեց դատական նիստը, հետևաբար հետաձգվեց նաև կանանց ազատ արձակումը

2016 թ. հունվարի 14-ին Բաքվի Պիրալլահիի շրջանային դատարանի դատավոր Ակրամ Գահրամանովը կրկին հետաձգեց տիկին Զախարչենկոյի և տիկին Ջաբրայիլովայի գործով դատաքննությունը։ Նա պատճառաբանեց, որ չի կարող դատավարություն իրականացնել առանց տիկին Զախարչենկոյի, որը առողջական վատ վիճակի պատճառով չէր կարողացել ներկայանալ նիստին։ Դատավորը հաջորդ դատական նիստը նշանակեց 2016 թ. հունվարի 28-ին։

Նիստի հետաձգումը հօգուտ այդ կանանց չէ, քանի որ դրանով փաստաբանները զրկվում են նրանց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունները ներկայացնելու հնարավորություններից։ Տիկին Զախարչենկոյի առողջության վատթարացման պատճառը 11 ամիս տևող կալանքն է, հետևաբար նիստին ներկա լինելու պահանջով և դատաքննության անտեղի հետաձգմամբ շարունակվում է նրա նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորվել։