Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 2015
ԱԴՐԲԵՋԱՆ

Դատավորը հետաձգում է դատաքննությունը. Իրինա Զախարչենկոն ու Վալիդա Ջաբրայիլովան վերադառնում են բանտ

Դատավորը հետաձգում է դատաքննությունը. Իրինա Զախարչենկոն ու Վալիդա Ջաբրայիլովան վերադառնում են բանտ

2015 թ. դեկտեմբերի 17-ին՝ դատաքննության առաջին օրը, Բաքվի (Ադրբեջան) Պիրալլահիի շրջանային դատարանի դատավոր Ակրամ Գահրամանովը մերժեց Իրինա Զախարչենկոյին և Վալիդա Ջաբրայիլովային բանտից ազատ արձակելու մասին միջնորդությունները։ Այդ որոշմամբ անտեսվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի խնդրանքն այն մասին, որ Ադրբեջանը ազատ արձակի տիկին Զախարչենկոյին մարդասիրական հիմունքներով։ Նա հետաձգեց դատաքննությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց 2016 թ. հունվարի 7-ին։

Տիկին Զախարչենկոն և տիկին Ջաբրայիլովան վերադարձան կալանավայր։ Ականատեսները հայտնում են, որ տասը ամիս տևած նախնական կալանքի հետևանքով երկուսն էլ ֆիզիկական և էմոցիոնալ ծանր վիճակում են։ Հատկապես տիկին Զախարչենկոն հյուծված է, հոգնած և ուժասպառ եղած։