Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 7, 2016
ԱԴՐԲԵՋԱՆ

ՄԱԿ-ի Աշխատանքային խումբը կոչ արեց Ադրբեջանին ազատել տիկին Զախարչենկոյին և տիկին Ջաբրայիլովային

ՄԱԿ-ի Աշխատանքային խումբը կոչ արեց Ադրբեջանին ազատել տիկին Զախարչենկոյին և տիկին Ջաբրայիլովային

ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը կոչ արեց Ադրբեջանին ազատել Իրինա Զախարչենկոյին և Վալիդա Ջաբրայիլովային։ Այն սահմանեց, որ Ադրբեջանը կամայականորեն կալանքի տակ է առել նրանց խաղաղ պայմաններում իրենց կրոնի ազատության իրավունքից օգտվելու համար, ինչպես նաև խտրականություն է դրսևորել նրանց կրոնի պատճառով և չի հետևել արդար դատաքննություն իրականացնելու միջազգային չափանիշներին։ Աշխատանքային խմբի որոշումը չի վերաբերում միայն այդ կանանց նախնական կալանքին։ Կրոնական գործունեության համար նրանց դատապարտելը նույնպես կկրի կամայական բնույթ և կհամարվի խտրականության դրսևորում։

Ադրբեջանը անտեսել էր Իրինա Զախարչենկոյին ազատ արձակելու մասին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ավելի վաղ արած պահանջը։ Իրինա Զախարչենկոն առողջական վատ վիճակի պատճառով չի կարողացել ներկա լինել 2016 թ. հունվարի 7-ի դատական նիստին։ Երբ դատաքննությունը վերսկսվի, արդյոք դատավոր Ակրամ Գահրամանովը կկիրառի՞ միջազգային իրավունքը։