Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒԼԻՍԻ 14, 2015
ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանը ևս երկու ամսով անարդարացիորեն երկարաձգում է կալանքի ժամկետը

Ադրբեջանը ևս երկու ամսով անարդարացիորեն երկարաձգում է կալանքի ժամկետը

2015 թ. հուլիսի 4-ին Սաբաիլի շրջանային դատարանը երկու Եհովայի վկաների նախնական կալանքի ժամկետը երկարաձգեց ևս երկու ամսով։ Այդպիսով հետաձգվում է Իրինա Զախարչենկոյի և Վալիդա Ջաբրայիլովայի ազատ արձակումը մինչև 2015 թ. սեպտեմբերի 17-ը։ Քննիչները պնդում են, որ այս հետաձգումը անհրաժեշտ է, որպեսզի իրենք պատրաստվեն դատավարությանը։

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) 2015 թ. փետրվարի 17-ին անարդարացիորեն բանտարկեց այդ կանանց իրենց հայրենակիցների հետ Աստվածաշնչի մասին զրուցելու համար։ Միաժամանակ ԱԱԾ-ն շարունակում է այդ գործի հետ կապված հարցաքննել Վկաներին անհատապես, ոմանց նույնիսկ մի քանի անգամ։