Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՅԻՍԻ 19, 2015
ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանը երկարացնում 2 կանանց ապօրինի կալանքի ժամկետը

Ադրբեջանը երկարացնում 2 կանանց ապօրինի կալանքի ժամկետը

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը (ԱԱՆ) ևս երկու ամսով ավելացրել է Եհովայի վկաներ Իրինա Զախարչենկոյի և Վալիդա Ջաբրայիլովայի նախնական կալանքի ժամկետը։ 2015 թ. փետրվարի 18-ին ԱԱՆ-ն քրեական գործ էր հարուցել այդ կանանց դեմ առանց «համապատասխան թույլտվության» աստվածաշնչյան գրականություն տարածելու մեղադրանքով և բանտարկել էր նրանց։ Մայիսի 7-ին Սաբաիլի նահանգային դատարանի որոշմամբ նրանց կալանքի ժամկետը երկարաձգվեց մինչև հուլիսի 10-ը։ Դատարանը մերժեց նախնական կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին միջնորդությունը։ Վկաներին պաշտպանող փաստաբանները բողոքներ են ներկայացրել անօրինական ձերբակալման վերաբերյալ և մտահոգություն հայտնել կանանց մտային, էմոցիոնալ և ֆիզիկական վիճակի առնչությամբ։ Իշխանությունները շարունակում են քննել այլ Վկաների։