Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 2015
ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանը կրկին երկարաձգում է Իրինա Զախարչենկոյի և Վալիդա Ջաբրայիլովայի կալանքի ժամկետը

Ադրբեջանը կրկին երկարաձգում է Իրինա Զախարչենկոյի և Վալիդա Ջաբրայիլովայի կալանքի ժամկետը

2015 թ. սեպտեմբերի 4-ին Սաբայիլի շրջանային դատարանը արդեն երրորդ անգամ բավարարում է դատախազի պահանջը, այն է՝ երկարաձգել Եհովայի վկաներ Իրինա Զախարչենկոյի և Վալիդա Ջաբրայիլովայի նախնական կալանքի ժամկետը։ Նրանք պետք է կալանավորված մնան մինչև 2015 թ. դեկտեմբերի 17-ը։

Այս ամենը սկսվեց, երբ 2015 թ. փետրվարի 17-ին նրանց ձերբակալեցին և կալանքի վերցրին «առանց համապատասխան թույլտվության» կրոնական գրականություն տարածելու հիմքով։ Նրանց ընտանիքները, ընկերները և Եհովայի վկաների համաշխարհային համայնքը խորապես մտահոգված է նրանց բարօրությամբ, քանի որ արդեն 10 ամիս է, ինչ վերջիններս կալանավորված են։ Իշխանությունները պետք է վերջ դնեն այս անարդարությանը և անմիջապես ազատ արձակեն նրանց։