Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՕԳՈՍՏՈՍ 2016

 ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Սովորեցրու ճշմարտությունը

Սովորեցրու ճշմարտությունը

Սեպտեմբերից սկսած՝ Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկում կընդգրկվի նոր տեսակի մատուցում։ Այդ մատուցումը կլինի «Սովորեցրու ճշմարտությունը» վերնագրի տակ։ Մեր նպատակը կլինի ընդգծել աստվածաշնչյան որևէ հիմնական ճշմարտություն հարցի և աստվածաշնչյան համարի միջոցով։

Եթե անհատը հետաքրքրություն ցույց տա, կարող ենք զարգացնել այն՝ թողնելով որևէ հրատարակություն կամ jw.org կայքից ցույց տալով տեսանյութ, որպեսզի նա ցանկանա, որ կրկին այցելենք իրեն։ Մի քանի օրից, երբ նորից այցելենք այդ անհատին, հիմնվելով նախորդ քննարկման վրա՝ կշարունակենք զրույցը։ Նոր մատուցումներն ու հանձնարարությունները հիմնված կլինեն «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի պարզեցված տարբերակի՝ «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքի (առկա չէ հայերեն) ամփոփիչ մտքերի վրա։ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքում կարող ենք լրացուցիչ տեղեկություն և աստվածաշնչյան համարներ գտնել, որոնք կօգնեն մեզ վերայցելություններ անելու կամ աստվածաշնչյան ուսումնասիրություններ անցկացնելու միայն Աստվածաշնչի օգնությամբ։

Միայն մեկ ճանապարհ կա, որ տանում է դեպի կյանք (Մթ 7։13, 14)։ Քանի որ մենք խոսում ենք տարբեր կրոնի պատկանող և տարբեր ծագում ունեցող մարդկանց հետ, աստվածաշնչյան ճշմարտությունները պետք է ներկայացնենք այնպես, որ դրանք գրավիչ լինեն յուրաքանչյուրի համար (1Տմ 2։4)։ Եթե ավելի հաճախ զրուցենք աստվածաշնչյան թեմաներով և հմտանանք «ճշմարտության խոսքը ուղիղ մատուցելու» մեջ, մեր ուրախությունը կմեծանա, և ճշմարտությունը հմտորեն կսովորեցնենք ուրիշներին (2Տմ 2։15