Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՕԳՈՍՏՈՍ 2016

 ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՍԱՂՄՈՍՆԵՐ 87–91

Մնա Բարձրյալի ծածուկ տեղում

Մնա Բարձրյալի ծածուկ տեղում

Եհովայի «ծածուկ տեղը» հոգևոր պատսպարան է

91։1, 2, 9–14

  • Այսօր նվիրումն ու մկրտությունը անհրաժեշտ են Եհովայի ծածուկ տեղում բնակվելու համար։

  • Նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն, չգիտեն այդ տեղի մասին։

  • Եհովայի ծածուկ տեղում բնակվողների վրա ոչ ոք կամ ոչինչ չի կարող ազդել, որ վտանգի Աստծու հանդեպ նրանց հավատն ու սերը։

«Թռչնորսը» փորձում է որոգայթի մեջ գցել մեզ

91։3

  • Թռչունները զգույշ են, նրանց դժվար է որոգայթի մեջ գցել։

  • Թռչնորսները ուշադիր ուսումնասիրում են թռչունների սովորությունները և նրանց բռնելու միջոցներ են փնտրում։

  • Սատանան՝ «թռչնորսը», ուսումնասիրում է Եհովայի ժողովրդին և որոգայթներ է դնում, որպեսզի հոգևորապես կործանի նրանց։

Սատանայի մահացու որոգայթներից չորսը՝

  • մարդավախություն

  • նյութապաշտություն

  • անառողջ զվարճություններ

  • տարաձայնություններ