Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկ  |  Օգոստոս 2016

 ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին առաջադիմելու, նվիրվելու և մկրտվելու

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին առաջադիմելու, նվիրվելու և մկրտվելու

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Եհովայի հավանությունն ունենալու համար Աստվածաշունչ ուսումնասիրողները պետք է նվիրեն իրենց կյանքը նրան ու մկրտվեն (1Պտ 3։21)։ Նրանք, ովքեր ապրում են իրենց նվիրման համաձայն, հոգևորապես պաշտպանված են (Սղ 91։1, 2)։ Քրիստոնյան նվիրվում է ոչ թե մարդուն, աշխատանքին կամ որևէ կազմակերպության, այլ Եհովային։ Ուստի Աստվածաշունչ ուսումնասիրողները պետք է սեր և երախտագիտություն զարգացնեն Աստծու հանդեպ (Հռ 14։7, 8

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Ուսումնասիրության ընթացքում խոսիր այն մասին, թե տվյալ տեղեկությունը ինչ է հայտնում Եհովայի մասին։ Ընդգծիր ամեն օր Աստվածաշունչ կարդալու ու Եհովային «անդադար» աղոթելու կարևորությունը (1Թղ 5։17; Հկ 4։8

  • Աստվածաշունչ ուսումնասիրողին քաջալերիր հոգևոր նպատակներ դնել՝ նվիրվել Աստծուն ու մկրտվել։ Նաև օգնիր նրան հասնելու միջանկյալ նպատակների, օրինակ՝ ժողովի հանդիպումներին մեկնաբանություն տալ կամ վկայություն տալ հարևաններին և աշխատակիցներին։ Հիշիր, որ Եհովան ոչ ոքի չի ստիպում ծառայել իրեն։ Նվիրումը անձնական որոշում է (2Օր 30։19, 20

  • Աստվածաշունչ ուսումնասիրողին մղիր անհրաժեշտ փոփոխություններն անելու, որ հաճեցնի Եհովային և համապատասխանի մկրտության պահանջներին (Առ 27։11)։ Բնավորության որոշ գծեր ու սովորություններ գուցե խորապես արմատավորված լինեն նրա մեջ, ու նա թերևս օգնության կարիք ունենա, որ հանի հին անձնավորությունը և նոր անձնավորություն հագնի (Եփ 4։22–24)։ Ուսումնասիրողի հետ որոշ մտքեր քննարկիր «Դիտարանի»՝ «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» խորագրի հոդվածներից։

  • Պատմիր նրան, թե ինչ ուրախություն է պատճառում քեզ Եհովային ծառայելը (Ես 48։17, 18