Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկ  |  Փետրվար 2017

 ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 52–57

Քրիստոսը չարչարանքներ կրեց մեզ համար

Քրիստոսը չարչարանքներ կրեց մեզ համար

«Մարդիկ արհամարհում էին նրան ու խուսափում էին նրանից.... Մենք կարծում էինք, թե Աստված է նրան տանջում, հարվածում ու կեղեքում»

53։3–5

  • Հիսուսին արհամարհում էին և մեղադրում Աստծուն հայհոյելու մեջ։ Ոմանք կարծում էին, թե Աստված է պատժում նրան։

«Եհովան հաճեց ջախջախել նրան.... ու նրա ձեռքով կհաջողվի այն, ինչ կամենում է Եհովան»

53։10

  • Եհովան, անկասկած, մեծ ցավ էր զգում՝ տեսնելով իր Որդու մահապատիժը։ Սակայն նա ուրախ էր, որ իր Որդին բացարձակ հավատարմություն պահեց։ Իր մահով Հիսուսը պատասխանեց Սատանայի բարձրացրած հարցին, որը վերաբերում է Աստծու ծառաների նվիրվածությանը, և մեծ օգուտներ բերեց զղջացող մարդկանց։ Դրանով նա նպաստեց, որ կատարվի այն, «ինչ կամենում է Եհովան»։