Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՓԵՏՐՎԱՐ 2017

 ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ուրախացեք ձեր ունեցած հույսով

Ուրախացեք ձեր ունեցած հույսով

Հույսը նման է խարսխի (Եբ 6։19)։ Այն օգնում է, որ փոթորկանման փորձությունների բախվելիս հոգևոր նավաբեկության չենթարկվենք (1Տմ 1։18, 19)։ Փոթորկանման փորձություն կարող են լինել մեր սխալները, նյութական կորուստը, երկարատև հիվանդությունը, հարազատ մարդու մահը կամ ցանկացած այլ բան, ինչի պատճառով փորձվում է մեր անարատությունը։

Հույսն ու հավատը օգնում են, որ հստակ տեսնենք մեզ խոստացված վարձատրությունը (2Կթ 4։16–18; Եբ 11։13, 26, 27)։ Այնպես որ, անկախ նրանից մեր հույսը երկնային է, թե երկրային, պետք է վառ պահենք այն՝ կանոնավորաբար խորհրդածելով Աստծու Խոսքում գրված խոստումների շուրջ։ Այդ դեպքում փորձությունների բախվելիս մեզ համար ավելի հեշտ կլինի պահպանել մեր ուրախությունը (1Պտ 1։6, 7

ԴԻՏԵՔ «ՀՈՒՅՍՈՎ ՈՒՐԱԽԱՑԵՔ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ.

  • Ինչո՞ւ է Մովսեսը հիանալի օրինակ մեզ համար։

  • Ի՞նչ կարևոր պատասխանատվություն ունեն ընտանիքի գլուխները։

  • Ի՞նչ թեմաներ կարող եք քննարկել ձեր ընտանեկան երկրպագության ժամանակ։

  • Հույսը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ վստահությամբ դիմագրավելու ցանկացած փորձության։

  • Ինչի՞ն եք անհամբերությամբ սպասում։