Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկ  |  Փետրվար 2017

 ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 63–66

Նոր երկինքն ու նոր երկիրը մեծ ուրախություն կբերեն

Նոր երկինքն ու նոր երկիրը մեծ ուրախություն կբերեն

Նոր երկինք ու նոր երկիր ստեղծելու մասին Եսայիա 65-րդ գլխում արձանագրված Աստծու խոստումը այնքան հավաստի է, որ նա այդ մասին խոսում է այնպես, ասես դա արդեն կատարվում է։

Եհովան ստեղծում է նոր երկինք ու նոր երկիր, որտեղ նախկին բաներն այլևս չեն հիշվի

65։17

Ի՞նչ է նոր երկինքը

  • Նոր կառավարություն, որը երկրի վրա արդարություն կհաստատի։

  • Այն հիմնվել է 1914 թ.-ին, երբ Քրիստոսը որպես Աստծու Թագավորության Թագավոր նստել է իր երկնային գահին։

Ի՞նչ է նոր երկիրը

  • Ամեն ազգի, լեզվի և ռասայի պատկանող մարդկանցից կազմված մի հասարակություն, որտեղ բոլորը սիրով ենթարկվում են նոր երկնային կառավարությանը։

Ի՞նչ իմաստով նախկին բաները այլևս չեն հիշվի

  • Դառը հիշողություններ պատճառող ամեն բան՝ ֆիզիկական, մտային և զգացական ցավն ու տառապանքը, ընդմիշտ կվերանան։

  • Հավատարիմ մարդիկ լիարժեքորեն կվայելեն կյանքը, և ամեն անցնող օրվա հետ նրանց մտքում կմնան միայն հաճելի հիշողություններ։