Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՓԵՏՐՎԱՐ 2017

 ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 58–62

Հռչակվում է Եհովայի բարեհաճության տարին

Հռչակվում է Եհովայի բարեհաճության տարին

«Եհովայի բարեհաճության տարին» բառացի տարի չէ

61։1, 2

  • Դա մի ժամանակահատված է, երբ Եհովան հեզ մարդկանց հնարավորություն է տալիս արձագանքելու բարի լուրին։

  • Առաջին դարում բարեհաճության տարին սկսվեց 29 թ.-ին, երբ Հիսուսը սկսեց իր ծառայությունը, և տևեց մինչև «վրեժխնդրության օրը», այսինքն մինչև 70 թ., երբ Երուսաղեմը ավերվեց։

  • Մեր օրերում բարեհաճության տարին սկսվել է 1914 թ.-ին, երբ Հիսուսը նստեց թագավորական գահին, և կավարտվի մեծ նեղությամբ։

Եհովան օրհնել է իր ժողովրդին՝ տալով «արդարության մեծ ծառեր»

61։3, 4

  • Աշխարհի ամենաբարձր ծառերը հիմնականում աճում են միասին անտառներում, որտեղ ծառերը նպաստում են միմյանց աճին ու ամրությանը։

  • Սովորաբար հզոր արմատային համակարգերը միահյուսվում են՝ նպաստելով ծառերի ամրությանը, ինչի շնորհիվ էլ ծառերը կարողանում են դիմակայել փոթորիկներին։

  • Հզոր արմատային համակարգ ունեցող բարձր ծառերը ստվեր են գցում մատղաշ ծառերի վրա, և նրանց սաղարթներից թափված տերևները պարարտացնում են հողը։

«Արդարության մեծ ծառերը», այսինքն՝ օծյալ մնացորդը, աջակցում և պաշտպանում է համաշխարհային քրիստոնեական ժողովի բոլոր անդամներին։