Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՆՈՅԵՄԲԵՐ 2016

 ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԱՌԱԿՆԵՐ 27–31

Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչպիսին է առաքինի կինը

Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչպիսին է առաքինի կինը

«Առակներ» գրքի 31-րդ գլխում գրված է այն «ծանրակշիռ պատգամը, որով Լեմուել թագավորի մայրը կրթեց նրան»։ Նա իմաստուն խորհուրդներ տվեց իր որդուն այն մասին, թե առաքինի կին գտնելու համար ինչ հատկությունների վրա ուշադրություն դարձնի։

Առաքինի կինը վստահելի է

31։10–12

  • Նա գործնական առաջարկներ է անում ընտանեկան որոշումների հետ կապված, բայց միևնույն ժամանակ պատրաստակամորեն հնազանդվում է ամուսնու կայացրած որոշումներին

  • Նրա ամուսինը վստահ է, որ նա իմաստուն որոշումներ կկայացնի, և չի պահանջում, որ վերջինս ամեն հարցի հետ կապված իրենից թույլտվություն հարցնի

Առաքինի կինը աշխատասեր է

31։13–27

  • Նա ջանում է տնտեսող լինել ու համեստ կյանքով ապրել, ինչպես նաև հոգ է տանում, որ իր ընտանիքի անդամները լավ սնվեն և ունենան կոկիկ ու վայելուչ հագուկապ

  • Նա տքնաջան աշխատում է և օրուգիշեր հետևում իր տան գործերին

Առաքինի կինը հոգևոր անձնավորություն է

31։30

  • Նա աստվածավախ է և անձնական փոխհարաբերություններ է զարգացնում Աստծու հետ