Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկ  |  Մարտ 2018

 ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՄԱՏԹԵՈՍ 25

«Արթո՛ւն եղեք»

«Արթո՛ւն եղեք»

25։1–12

Թեև Հիսուսը տասը կույսերի մասին առակը պատմեց իր օծյալ հետևորդներին, սակայն այդ առակի գլխավոր միտքը վերաբերում է բոլոր քրիստոնյաներին. «Արթո՛ւն եղեք, որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը» (Մթ 25։13; w15 3/15, էջ 12–16)։ Կարո՞ղ եք բացատրել Հիսուսի առակը։

  • Փեսա (1-ին համար—  Հիսուս

  • Խոհեմ, պատրաստված կույսեր (2-րդ համար—  Օծյալ քրիստոնյաներ, ովքեր պատրաստված են հավատարմորեն կատարելու իրենց վստահված գործը, և ովքեր մինչև վերջ կփայլեն ինչպես լուսատուներ աշխարհում (Փպ 2։15)

  • Աղաղակ՝ «ահա՛ փեսան» (6-րդ համար—  Հիսուսի ներկայության ապացույցը

  • Հիմար կույսեր (8-րդ համար—  Օծյալ քրիստոնյաներ, ովքեր դուրս են գալիս փեսային դիմավորելու, բայց արթուն չեն մնում և չեն պահում իրենց անարատությունը

  • Խոհեմ կույսերը հրաժարվում են բաժին հանել իրենց ձեթից (9-րդ համար—  Վերջնական կնիքը ստանալուց հետո հավատարիմ օծյալները չեն կարողանալու օգնել որևէ մեկին, ով անհավատարիմ է դարձել, քանի որ արդեն շատ ուշ է լինելու

  • «Փեսան եկավ» (10-րդ համար—  Մեծ նեղության գրեթե վերջում Հիսուսը գալու է դատաստան իրագործելու

  • Խոհեմ կույսերը փեսայի հետ հարսանեկան խնջույքին են մտնում, և դուռը փակվում է (10-րդ համար—  Հիսուսը իր հավատարիմ օծյալներին հավաքելու է երկնքում, իսկ անհավատարիմները կորցնելու են իրենց երկնային պարգևը