Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Ընտրել լեզուն Հայերեն

Զրույցների օրինակներ

Զրույցների օրինակներ

●○○ ԱՌԱՋԻՆ ԶՐՈՒՅՑ

Հիշատակի երեկոյի քարոզարշավ (մարտի 3–31)։ Մենք հրավիրում ենք ձեզ մի շատ կարևոր միջոցառման։ Սա ձեր հրավիրատոմսն է։ Մարտի 31-ին՝ շաբաթ օրը, ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հավաքվելու են, որ հիշեն Հիսուս Քրիստոսի մահը։ Այս հրավիրատոմսում նշված է, թե մեր տարածքում որտեղ և որ ժամին է կայանալու այդ միջոցառումը։ Նաև հրավիրում ենք լսելու մի ելույթ, որը կներկայացվի այդ միջոցառմանը նախորդող շաբաթվա մեջ։ Ելույթի վերնագիրն է «Ով է իրականում Հիսուս Քրիստոսը»։

Բաց հարց, եթե մարդը հետաքրքրություն է ցույց տալիս։ Հիսուսն ինչո՞ւ մահացավ

○●○ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Հարց։ Հիսուսն ինչո՞ւ մահացավ

Աստվածաշնչյան համար։ Մթ 20։28

Բաց հարց։ Փրկանքի շնորհիվ ի՞նչ հնարավորություն է բացվում մեր առջև

○○● ԵՐԿՐՈՐԴ ՎԵՐԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Հարց։ Փրկանքի շնորհիվ ի՞նչ հնարավորություն է բացվում մեր առջև

Աստվածաշնչյան համար։ Հռ 6։23

Բաց հարց։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք փրկանքը