Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՄԱՐՏ 2016

 ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԹԵՐ 6–10

Եսթերը անեսասիրություն դրսևորեց հանուն Եհովայի և իր ժողովրդի

Եսթերը անեսասիրություն դրսևորեց հանուն Եհովայի և իր ժողովրդի
ՏԵՍՔԸ
Պատկեր
Տեքստ

Եսթերը քաջություն և անեսասիրություն դրսևորեց Եհովայի անունը և իր ժողովրդին պաշտպանելու հարցում

8:3–5, 9

  • Եսթերին և Մուրթքեին այլևս ոչինչ չէր սպառնում։ Բայց Համանի հրովարտակի համաձայն՝ կայսրության բոլոր ծայրերում եղող հրեաները պետք է սպանվեին։

  • Եսթերը նորից վտանգի ենթարկեց իր կյանքը և առանց կանչվելու ներկայացավ թագավորին։ Նա աղաչեց իր ժողովրդի համար և խնդրեց թագավորին չեղյալ համարել հրամանագիրը։

  • Թագավորի անունով գրված օրենքները չէին կարող չեղյալ համարվել։ Ուստի թագավորը լիազորեց Եսթերին և Մուրթքեին նոր հրաման արձակել։

Եհովան իր ժողովրդին մեծ հաղթանակ շնորհեց

8:10–14, 17

  • Երկրորդ հրամանագիրը հռչակվեց, որը հրեաներին պաշտպանվելու իրավունք էր տալիս։

  • Սուրհանդակները հրամանը ազդարարեցին կայսրության բոլոր ծայրերում, և հրեաները պատրաստվեցին պատերազմի։

  • Բազմաթիվ մարդիկ տեսան, որ Աստված իր ժողովրդի հետ է, և դարձան պրոզելիտներ։