Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՄԱՅԻՍ 2016

 ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Օգտագործո՞ւմ ես JW Library-ն

Օգտագործո՞ւմ ես JW Library-ն

JW Library-ն (JW Գրադարան) անվճար հավելված է (ծրագրային հավելված), որը հնարավորություն է տալիս բեռնելու Աստվածաշունչը, այլ հրատարակություններ, տեսանյութեր և ձայնային նյութեր հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի մեջ։

ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐԵԼ։ Միացիր ինտերնետին, ապա app store-ից սարքիդ մեջ տեղադրիր JW Library-ն։ Այդ հավելվածը մատչելի է տարբեր սարքերի համար։ Երբ օնլայն ես, բացիր հավելվածը և ընտրիր այն նյութերը, որ կցանկանայիր բեռնել սարքիդ մեջ։ Եթե տանը ինտերնետ չունես, թերևս կարող ես ինտերնետ մտնել Թագավորության սրահում, հանրային գրադարանում կամ մոտակա սրճարանում։ Եթե արդեն քո ընտրած հրատարակությունները բեռնել ես սարքիդ մեջ, ապա կարիք չկա ամեն անգամ միանալ ինտերնետին՝ դրանցից օգտվելու համար։ Քանի որ JW Library-ում պարբերաբար նոր հնարավորություններ են ավելացվում, հարկավոր է ժամանակ առ ժամանակ մտնել ինտերնետ և թարմացնել այդ հավելվածը։

ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ։ JW Library-ի օգնությամբ հարմար է անձնական ուսումնասիրություն անել, նաև ժողովի հանդիպումների ընթացքում հետևել ծրագրին։ Այն նաև շատ է օգնում ծառայության ժամանակ, հատկապես ոչ պաշտոնական վկայություն տալիս։