Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՀՈՒՆՎԱՐ 2017

Մատուցումներ

Մատուցումներ

ԴԻՏԱՐԱՆ

Հարց։ Ոմանք կարծում են, թե Աստվածաշունչը հնացած գիրք է, ուրիշներն էլ համոզված են, որ այն մինչ օրս գործնական է։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։

Աստվածաշնչյան համար։ 2Տմ 3։16, 17

Առաջարկ։ «Դիտարանի» այս թողարկման մեջ խոսվում է այն մասին, թե ինչ գործնական սկզբունքներ կան Աստվածաշնչում, և թե ինչպես կարելի է օգուտներ քաղել Աստվածաշնչի ընթերցանությունից։

ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հարց։ Աշխարհի վերջը մո՞տ է։

Աստվածաշնչյան համար։ Մթ 24։3, 7, 14

Ճշմարտություն։ Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ մենք ապրում ենք այս աշխարհի վերջին օրերում։ Իրականում սա լավ լուր է, որովհետև դա նշանակում է, որ շուտով լավ ժամանակներ կգան։

ԻՆՉՊԵ՞Ս Է ԿՅԱՆՔՆ ԱՌԱՋԱՑԵԼ

Հարց։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է ավելի տրամաբանական. այն, որ Աստվա՞ծ է ստեղծել կյանքը, թե՞ այն, որ ամեն ինչ առաջացել է պատահականության արդյունքում։

Առաջարկ։ Այս գրքույկում խոսվում է մի շարք փաստերի մասին, որոնք շատերին օգնել են հավատալու բանականություն ունեցող Արարչի գոյությանը։ Մեկ ուրիշ անգամ կարող ենք միասին քննարկել 29-րդ էջի այս հարցը. «Կարևո՞ր է արդյոք, թե ինչին եք հավատում անձամբ դուք»։

ՔՈ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

Նախորդ օրինակների հիման վրա պատրաստիր քո մատուցումը