Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՀՈՒՆՎԱՐ 2017

 ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Մի՛ մոռացիր աղոթել հալածվող հավատակիցներիդ համար

Մի՛ մոռացիր աղոթել հալածվող հավատակիցներիդ համար

Աստվածաշնչում կանխագուշակվել է, որ Սատանան հալածելու է մեզ, որպեսզի չկարողանանք կատարել մեր ծառայությունը (Հվ 15։20; Հտն 12։17)։ Ինչպե՞ս կարող ենք օգնել այլ երկրներում ապրող մեր հավատակիցներին, ովքեր հալածվում են։ Մենք կարող ենք աղոթել նրանց համար, քանի որ «արդար մարդու աղաչանքը մեծ ուժ ունի» (Հկ 5։16

Իսկ կոնկրետ ինչի՞ մասին կարող ենք աղոթել։ Օրինակ՝ կարող ենք խնդրել Եհովային, որ մեր եղբայրներին ու քույրերին օգնի քաջ լինել ու չվախենալ (Ես 41։10–13)։ Կարող ենք նաև աղոթել, որ իշխանությունները դրական տրամադրվածություն ունենան քարոզչական գործի հանդեպ, «որպեսզի շարունակենք հանգիստ ու հանդարտ կյանք վարել» (1Տմ 2։1, 2

Երբ Պողոսն ու Պետրոսը հալածվում էին, առաջին դարի քրիստոնյաները նրանց համար աղոթելիս նշում էին նրանց անունները (Գրծ 12։5; Հռ 15։30, 31)։ Ինչ խոսք, մենք չենք կարող իմանալ մեր այն բոլոր հավատակիցների անունները, ովքեր հալածվում են այսօր։ Այդ դեպքում կարող ենք նշել նրանց ժողովը, երկիրը կամ տարածաշրջանը։

Նշիր, թե որ երկրների հալածվող հավատակիցների համար կցանկանայիր աղոթել։