Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՀՈՒՆՎԱՐ 2017

 ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

«Ո՛վ Եհովա.... քեզ եմ ապավինում»

«Ո՛վ Եհովա.... քեզ եմ ապավինում»

Անչափ կարևոր է, որ Եհովային ապավինենք թե՛ բարենպաստ, թե՛ դժվարին ժամանակներում (Սղ 25։1, 2)։ Մ. թ. ա. ութերորդ դարում Հուդայում ապրող հրեաները հայտնվեցին շատ ծանր իրավիճակում, և Աստծու հանդեպ նրանց վստահությունը փորձության ենթարկվեց։ Այն ժամանակվա դեպքերից կարող ենք բազում դասեր քաղել (Հռ 15։4)։ «Ո՛վ Եհովա.... քեզ եմ ապավինում» տեսանյութը դիտելուց հետո փորձեք պատասխանել հետևյալ հարցերին։

  1. Ի՞նչ ծանր իրավիճակում հայտնվեց Եզեկիան։

  2. Եզեկիան ինչպե՞ս կիրառեց Առակներ 22։3-ում գրված սկզբունքը, մինչ սպասում էր քաղաքի պաշարմանը։

  3. Եզեկիան ինչո՞ւ չցանկացավ հանձնվել Ասորեստանին կամ դաշինք կնքել Եգիպտոսի հետ։

  4. Ի՞նչ առումով է Եզեկիան լավ օրինակ քրիստոնյաների համար։

  5. Ի՞նչ իրավիճակներում է փորձվում Եհովայի հանդեպ մեր վստահությունը։

Նշիր, թե որ իրավիճակներում կարիք ունես ավելի շատ վստահելու Եհովային։