Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՀՈՒՆՎԱՐ 2017

 ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 34–37

Եզեկիան վարձատրվեց իր հավատի համար

Եզեկիան վարձատրվեց իր հավատի համար

Ասորեստանի թագավոր Սենեքերիմը ռաբսակին ուղարկեց Երուսաղեմ և վերջինիս միջոցով պահանջեց բացել քաղաքի դարպասները։ Ռաբսակը իր խոսքերով փորձեց այնպես անել, որ հրեաները առանց կռվի հանձնվեն։

  • Ասաց, որ օգնություն չունեն։ Եգիպտոսը չի կարող օգնել ձեզ (Ես 36։6

  • Կասկած սերմանեց։ Եհովան չի պատերազմի ձեզ համար, քանի որ դուք այլևս չունեք նրա հավանությունը (Ես 36։7, 10

  • Վախեցրեց։ Դուք չեք կարող դեմ կանգնել ասորեստանցիների հզոր բանակին (Ես 36։8, 9

  • Գայթակղեց։ Եթե հանձնվեք Ասորեստանին, ձեր կյանքը կբարելավվի (Ես 36։16, 17

Եզեկիան անսասան հավատ դրսևորեց Եհովայի հանդեպ

37։1, 2, 14–20, 36

  • Նա իր հնարավորության սահմաններում ամեն բան արեց, որ քաղաքը պատրաստ լինի դիմանալու պաշարմանը։

  • Նա աղոթեց Եհովային, որ փրկի իրենց և ժողովրդին հորդորեց նույնն անել։

  • Եզեկիան վարձատրվեց հավատ դրսևորելու համար. Եհովան հրեշտակ ուղարկեց, որը մեկ գիշերում ասորեստանցիների բանակում 185 000 զինվոր սպանեց։