Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՀՈՒՆՎԱՐ 2016

 ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երկրպագության վայրեր կառուցելու և դրանց մասին հոգալու մեր պատիվը

Երկրպագության վայրեր կառուցելու և դրանց մասին հոգալու մեր պատիվը

Հսկայական աշխատանք ու ծախսեր էին հարկավոր Երուսաղեմի տաճարը կառուցելու համար։ Եվ ժողովուրդը մեծ նախանձախնդրությամբ աջակցեց այդ գործին (1Տգ 29։2–9; 2Տգ 6։7, 8)։ Իսկ հետագայում այն, թե ինչպես էին նրանք հոգ տանում շինության մասին, ցույց էր տալիս նրանց հոգևոր վիճակը (2Թգ 22։3–6; 2Տգ 28։24; 29։3)։ Այսօր քրիստոնյաները շատ ժամանակ ու ջանքեր են ներդնում Թագավորության ու համաժողովի սրահներ կառուցելու և դրանց մաքրությանն ու խնամքին հետևելու համար։ Եհովայի հետ այս կերպով համագործակցելը մեծ առանձնաշնորհում է ու պատիվ։ Դա նաև մեր սուրբ ծառայության մասն է (Սղ 127։1; Հտն 7։15

ԻՆՉՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ

  • Յուրաքանչյուր հանդիպման վերջում հետևիր, որ ամեն բան քեզնից հետո մաքուր և կոկիկ վիճակում թողնես, եթե ավելին անելու համար քո հանգամանքները չեն ներում։

  • Մասնակցիր Թագավորության սրահի կանոնավոր մաքրության և խնամքի գործերին։ Երբ աշխատողները շատ են, գործը ուրախ ու թեթև է անցնում (lv, էջ 92–93, պրբ. 18

  • Ֆինանսապես աջակցիր։ Նույնիսկ չնչին արժողության «երկու փոքր մետաղադրամը», որ սրտանց է նվիրաբերվում, հաճելի է Աստծուն (Մկ 12։41–44

  • Հնարավորության դեպքում որպես կամավոր մասնակցիր աստվածապետական շինությունների կառուցման և վերանորոգման աշխատանքներին։ Դրա համար շինարարական փորձը պարտադիր չէ։