Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՀՈՒՆՎԱՐ 2016

 ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ինչպես Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել «Բարի լուր» գրքույկով

Ինչպես Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել «Բարի լուր» գրքույկով
  1. Կարդա թավատառերով գրված հարցը, որպեսզի անհատի ուշադրությունը կենտրոնացնես գլխավոր մտքի վրա։

  2. Կարդա պարբերությունը։

  3. Կարդա ուղիղ տառերով նշված աստվածաշնչյան համարները և նրբանկատ հարցերի միջոցով օգնիր նրան տեսնելու, թե ինչպես են դրանք տալիս գրված հարցի պատասխանը։

  4. Եթե հարցի տակ կան մի քանի պարբերություններ, ապա հաջորդ պարբերությունները քննարկիր նույն ձևով (կետ 2, 3)։ Եթե jw.org-ում տվյալ հարցի վերաբերյալ կա տեսանյութ, քննարկման ժամանակ որևէ հարմար պահի դիտեք այն։

  5. Պարզելու համար, թե արդյոք անհատը հասկացել է գլխավոր միտքը, խնդրիր նրան պատասխանել թավատառերով գրված հարցին։