Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

«Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկ  |  Հունիս 2016

 ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. սովորեցնենք տեսանյութերի միջոցով

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. սովորեցնենք տեսանյութերի միջոցով

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։

Տեսանյութերը կարող են հասնել մարդկանց սրտերին, քանի որ դրանք «գործի են դնում» մեր տեսողության ու լսողության զգայարանները։ Տեսանյութերը գրավում են մարդու ուշադրությունը և երկար ժամանակ մնում են հիշողության մեջ։ Զննական միջոցներով ուսուցանելու հարցում Եհովան լավագույն օրինակն է (Գրծ 10։9–16; Հտն 1։1

«Աստված անուն ունի՞», «Ո՞վ է Աստվածաշնչի հեղինակը» և «Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է» տեսանյութերը լրացում են «Բարի լուր» գրքույկի 2-րդ և 3-րդ դասերի համար։ «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը», «Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը» և «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութերը հորդորում են մարդկանց Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների օգնությամբ և այցելել ժողովի հանդիպումներին։ Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ կարող եք նաև դիտել մեր լիամետրաժ ֆիլմերը (km 5/13, էջ 3

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Նախապես բեռնիր այն տեսանյութը, որը ցանկանում ես ցույց տալ տանտիրոջը

  • Պատրաստիր մեկ կամ երկու հարց, որի պատասխանը կտրվի տեսանյութում

  • Միասին դիտեք տեսանյութը

  • Քննարկիր գլխավոր մտքերը

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ

  • Ցույց տուր տանտիրոջը մեր թերթիկներից մեկի վերջին էջում նշված QR կոդը, որը հղում է անում «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութին

  • Ցույց տուր «Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է» տեսանյութը և առաջարկիր «Բարի լուր» գրքույկը՝ նրա ուշադրությունը կենտրոնացնելով 3-րդ դասի վրա