Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՀՈՒՆԻՍ 2016

 ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՍԱՂՄՈՍՆԵՐ 34–37

Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա

Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա

«Մի՛ նախանձիր անարդարությամբ վարվողներին»

37։1, 2

  • Թույլ մի՛ տուր, որ ամբարիշտների ժամանակավոր հաջողությունը շեղի քեզ Եհովային ծառայելուց։ Կենտրոնացած մնա հոգևոր օրհնությունների ու նպատակների վրա

«Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա»

37։3

  • Ապավինիր Եհովային՝ վստահ լինելով, որ նա կօգնի քեզ հաղթահարելու ցանկացած անհանգստություն և փարատելու կասկածներդ։ Նա կօգնի, որ հավատարիմ մնաս

  • Շարունակիր զբաղված մնալ Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզելով

«Անսահման ուրախություն գտիր Եհովայի մոտ»

37։4

  • Ժամանակ հատկացրու Աստծու Խոսքի ընթերցանությանն ու դրա շուրջ խորհրդածելուն՝ նպատակ ունենալով ավելի լավ ճանաչելու Եհովային

«Եհովայի՛ն հանձնիր քո ճանապարհը»

37։5, 6

  • Լիովին վստահ եղիր, որ Եհովան կօգնի քեզ հաղթահարելու ցանկացած խնդիր

  • Շարունակիր լավ վարք դրսևորել, երբ բախվում ես հակառակության, հալածանքի, կամ երբ քո մասին սխալ տեղեկություններ են տարածում

«Լռություն պահպանիր Եհովայի առաջ և փափագով նրան սպասիր»

37։7–9

  • Խուսափիր անմտածված քայլեր անելուց, ինչի պատճառով կկորցնես ուրախությունդ և հոգևորապես կվնասվես

«Հեզերը կժառանգեն երկիրը»

37։10, 11

  • Որոնիր հեզություն և խոնարհաբար սպասիր Եհովային, որ ազատի քեզ այն բոլոր անարդարություններից, որոնց բախվում ես

  • Աջակցիր հավատակիցներիդ և մխիթարիր վհատվածներին՝ խոսելով Աստծու խոստացած նոր աշխարհի մասին, որը շատ մոտ է

Մեսիական Թագավորությունը աննկարագրելի օրհնություններ կբերի