Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՀՈՒՆԻՍ 2016

 ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՍԱՂՄՈՍՆԵՐ 52–59

«Քո բեռը Եհովայի վրա գցիր»

«Քո բեռը Եհովայի վրա գցիր»

Դավիթն իր կյանքի ընթացքում բազմաթիվ ծանր փորձությունների միջով անցավ։ Այն ժամանակ, երբ գրվեց 55-րդ սաղմոսը, նա արդեն բախվել էր այնպիսի դժվարությունների, ինչպիսիք են

  • վիրավորանքները

  • հալածանքը

  • մեղավորության ծանր զգացումը

  • ընտանեկան ողբերգությունը

  • հիվանդությունը

  • դավաճանությունը

Նույնիսկ երբ Դավթին թվաց, որ իր բեռն անտանելի է, նա ելք գտավ՝ ինչպես դիմանա։ Նրանց, ովքեր գուցե նույն զգացումներն ունենային, Դավիթը, սուրբ ոգուց ներշնչված, հետևյալ խորհուրդը տվեց. «Քո բեռը Եհովայի վրա գցիր»։

Ինչպե՞ս կարող ենք այսօր կիրառել այս համարը

55։22

  1. Սրտանց աղոթիր Եհովային ցանկացած խնդրի, անհանգստության և մտահոգության մասին

  2. Առաջնորդության և օգնության համար դիմիր Եհովայի Խոսքին ու կազմակերպությանը

  3. Ողջամտության սահմաններում և աստվածաշնչյան սկզբունքներին ներդաշնակ՝ արա այն, ինչ կարող ես, որպեսզի թեթևացնես իրավիճակը