Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՀՈՒՆԻՍ 2016

 ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՍԱՂՄՈՍՆԵՐ 45–51

Եհովան չի արհամարհի կոտրված սիրտը

Եհովան չի արհամարհի կոտրված սիրտը

Դավիթը 51-րդ սաղմոսը գրեց այն բանից հետո, երբ Նաթան մարգարեն նրա ուշադրությունը հրավիրեց Բերսաբեի հետ նրա կատարած ծանր մեղքի վրա։ Դավթի խիղճը սկսեց տանջել նրան, և նա խոնարհաբար խոստովանեց իր սխալը (2Սմ 12։1–14

Դավիթը մեղք էր գործել, բայց նա կարող էր հոգևորապես ապաքինվել

51։3, 4, 8–12, 17

  • Նախքան Դավիթը կարտահայտեր իր զղջումը՝ խոստովանելով իր մեղքը, նրա խիղճը հալումաշ էր արել նրան

  • Նա ծանր ապրումներ ուներ, քանի որ չուներ Աստծու հավանությունը, և իրեն զգում էր մի մարդու պես, ում ոսկորները փշրված են

  • Դավիթը փափագում էր, որ Աստված ների իրեն, հոգևորապես ապաքինի և տա այն ուրախությունը, որ ինքն ուներ նախքան մեղք գործելը

  • Նա խոնարհաբար աղերսեց Եհովային, որ օգնի իրեն հնազանդվելու պատրաստ ոգի զարգացնելու

  • Դավիթը վստահ էր, որ Եհովան կների իրեն