Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՀՈՒՆԻՍ 2016

 ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

«Թագավորությունը 100 տարի է՝ իշխում է»

«Թագավորությունը 100 տարի է՝ իշխում է»

Բոլոր նրանք, ովքեր փափագում են լինել Աստծու Թագավորության հպատակները, պետք է հնարավորինս ամեն բան սովորեն այդ Թագավորության մասին, ինչպես նաև իմանան, թե ինչ է այն իրագործել։ Ինչո՞ւ։ Դա ոչ միայն կամրացնի նրանց հավատը այն բանի հանդեպ, որ Աստծու Թագավորությունը իշխում է, այլև կհուզի նրանց սիրտը, և նրանք կմղվեն ուրիշներին պատմելու Աստծու Թագավորության բարի լուրի մասին (Սղ 45։1; 49։3)։ «Թագավորությունը 100 տարի է՝ իշխում է» տեսանյութը դիտելիս փորձիր պատասխանել հետևյալ հարցերին։

  1. Ինչո՞ւ էր «Արարչության լուսադրաման» օրհնություն նրանց համար, ովքեր դիտեցին այն։

  2. Ինչպե՞ս էր ռադիոյի միջոցով մարդկանց քարոզվում բարի լուրը։

  3. Ուրիշ ի՞նչ մեթոդներ էին կիրառվում բարի լուրը քարոզելու համար, և ի՞նչ արդյունքներ եղան։

  4. Ինչպե՞ս տարիների ընթացքում բարելավվեց ծառայությանը նպաստող կրթությունը։

  5. Ի՞նչ գործնական կրթություն էին ստանում «Գաղաադ» դպրոցի ուսանողները։

  6. Ի՞նչ դեր են խաղում համաժողովները Եհովայի ժողովրդին կրթելու հարցում։

  7. Ի՞նչն է քեզ համոզում, որ Աստծու Թագավորությունն իշխում է։

  8. Ինչպե՞ս ենք մեր աջակցությունը ցույց տալիս Աստծու Թագավորությանը։