Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկ  |  Հուլիս 2016

 ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՍԱՂՄՈՍՆԵՐ 79–86

Ո՞վ է ամենակարևոր անձնավորությունը քո կյանքում

Ո՞վ է ամենակարևոր անձնավորությունը քո կյանքում

83-րդ սաղմոսը գրողը հավանաբար ղևտացի Ասափի՝ Դավիթ թագավորի ժամանակակցի հետնորդներից էր։ Այս սաղմոսը գրվել է այն ժամանակ, երբ թշնամի ազգերը սպառնում էին Եհովայի ժողովրդին։

83։1–5, 16

  • Սաղմոսերգուն իր աղոթքում կենտրոնացավ Եհովայի անվան ու գերիշխանության վրա, ոչ թե իր սեփական անվտանգության վրա

  • Այսօր Աստծու ծառաները շարունակաբար հարձակումների են ենթարկվում։ Մեր հավատարմությունն ու տոկունությունը փառք են բերում Եհովային

83։18

  • Եհովան ուզում է, որ մենք իմանանք իր անունը

  • Մենք մեր գործերով պետք է ցույց տանք, որ Եհովան ամենակարևոր Անձնավորությունն է մեր կյանքում