Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2016

 ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԱՌԱԿՆԵՐ 1–6

«Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր»

«Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր»

Եհովան արժանի է մեր լիակատար վստահությանը։ Նրա անվան նշանակությունը իմանալը օգնում է, որ ավելի մեծ վստահություն ունենանք այն բանի հանդեպ, որ նա ի զորու է իրականացնել իր բոլոր խոստումները։ Աղոթքը նույնպես կարող է մեծապես ամրացնել մեր վստահությունը Եհովայի հանդեպ։ Առակներ 3-րդ գլուխը հավաստիացնում է, որ եթե ապավինենք Եհովային, նա կվարձատրի մեզ՝ «ուղղելով մեր շավիղները»։

Նա, ով իմաստուն է իր աչքերում...

3։5–7

  • որոշում կայացնելիս Եհովայի առաջնորդությունը չի փնտրում

  • վստահում է իր սեփական դատողությանը կամ աշխարհում ընդունված մտածելակերպին

Նա, ով ապավինում է Եհովային...

  • նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ է զարգացնում Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության, խորհրդածության և աղոթքի միջոցով

  • որոշում կայացնելիս փնտրում է նրա առաջնորդությունը՝ փորձելով գտնել համապատասխան աստվածաշնչյան սկզբունքներ

ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ Ո՞Ր ՍՅՈՒՆԱԿՈՒՄ ՆՇՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ՎԱՐՎՈՒՄ

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ։ Կայացնում եմ այնպիսի որոշում, որն իմ կարծիքով ամենախելամիտն ու ամենաճիշտն է

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ։ Փնտրում եմ Եհովայի առաջնորդությունը՝ աղոթելով և անձնական ուսումնասիրություն անելով

ԵՐԿՐՈՐԴ ՔԱՅԼ։ Խնդրում եմ Եհովային, որ օրհնի իմ կայացրած որոշումը

ԵՐԿՐՈՐԴ ՔԱՅԼ։ Կայացնում եմ այնպիսի որոշում, որը ներդաշնակ է աստվածաշնչյան սկզբունքներին