Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

«Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկ  |  Հոկտեմբեր 2016

 ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ինչպես լավ մեկնաբանություն տալ

Ինչպես լավ մեկնաբանություն տալ

Լավ մեկնաբանությունը կերտում է ժողովը (Հռ 14։19)։ Այն նաև օգուտ է բերում հենց իրեն՝ մեկնաբանություն տվողին (Առ 15։23, 28)։ Ուստի պետք է ձգտենք յուրաքանչյուր հանդիպմանը առնվազն մեկ մեկնաբանություն տալ։ Իհարկե ամեն անգամ չէ, որ մեզ կհարցնեն, երբ ձեռք բարձրացնենք։ Այդ պատճառով լավ կլինի՝ մի քանի մեկնաբանություն պատրաստել։

Լավ մեկնաբանությունը...

  • պարզ է, հստակ, հակիրճ և մեծ մասամբ տևում է 30 վայրկյան կամ ավելի քիչ

  • ասվում է սեփական բառերով

  • չի լինում նախորդ մեկնաբանության անտեղի կրկնություն

Եթե քեզ առաջինն են հարցնում...

  • տուր հարցի պարզ, կոնկրետ պատասխանը

Եթե հարցին արդեն պատասխանել են, դու կարող ես...

  • ասել, թե նշված համարներից որևէ մեկը ինչպես է կապված քննարկվող մտքի հետ

  • նշել, թե այդ միտքը ինչպես է առնչվում մեր կյանքին

  • բացատրել, թե ինչպես կարելի է օգտագործել տվյալ տեղեկությունը

  • հակիրճ պատմել որևէ դեպք՝ գլխավոր միտքը ընդգծելու համար