Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2016

Մատուցումներ

Մատուցումներ

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Հարց։ Որոշ մարդիկ դժվարանում են հավատալ, որ Հիսուսն իրականում գոյություն է ունեցել, իսկ ուրիշները համոզված են դրանում։ Ոմանք էլ ասում են, որ հնարավոր չէ հաստատ իմանալ դա։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։

Առաջարկ։ «Արթնացե՛ք»-ի այս համարում խոսվում է այն մասին, թե ինչ են ցույց տալիս փաստերը։

ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հարց։ Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո։

Աստվածաշնչյան համար։ Հվ 11։11–14

Ճշմարտություն։ Երբ մարդ մահանում է, նրա կյանքն ավարտվում է։ Այնպես որ պետք չէ վախենալ անդրշիրիմյան կյանքից։ Հիսուսը մահը համեմատեց քնի հետ։ Եվ ճիշտ ինչպես նա մահվան քնից «արթնացրեց» Ղազարոսին, այնպես էլ հարություն կտա մեր սիրելի հարազատներին, որպեսզի նրանք կրկին վայելեն կյանքը երկրի վրա (Հոբ 14։14

ԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍ (inv)

Առաջարկ։ Կցանկանայի ձեզ հրավիրել անվճար աստվածաշնչյան ելույթի։ Այն կներկայացվի տեղի Թագավորության սրահում՝ մեր երկրպագության վայրում։ [Առաջարկիր հանդիպման հրավիրատոմսը, հայտնիր շաբաթավերջի հանդիպման ժամը և վայրը, նաև հանրային ելույթի վերնագիրը։]

Հարց։ Դուք երբևէ եղե՞լ եք մեր Թագավորության սրահներից մեկում։ [Եթե հարմար է, ցուցադրիր «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութը։]

ՔՈ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

Նախորդ օրինակների հիման վրա պատրաստիր քո մատուցումը։