Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

«Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկ  |  Դեկտեմբեր 2016

 ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

«Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»

«Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»

Եսայիայի պատրաստակամ ոգին արժանի է ընդօրինակման։ Նա հավատ դրսևորեց և անմիջապես արձագանքեց, երբ օգնության կարիք եղավ, թեև չգիտեր իր հանձնարարության հետ կապված բոլոր մանրամասները (Ես 6։8)։ Կարո՞ղ ես քո կյանքում փոփոխություններ անել, որպեսզի հնարավորություն ունենաս տեղափոխվելու այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների կարիքը մեծ է (Սղ 110։3)։ Ինչ խոսք, նման քայլ անելուց առաջ հարկավոր է «հաշվել ծախսը» (Ղկ 14։27, 28)։ Այդուհանդերձ, պատրաստ եղիր զոհողություններ անելու հանուն քարոզչական գործի (Մթ 8։20; Մկ 10։28–30)։ Ինչպես տեսանք «Տեղափոխվում ենք, որպեսզի ծառայենք այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա» տեսանյութում, Եհովայի տված օրհնությունները անհամեմատ ավելի շատ են, քան այն զոհողությունները, որ անում ենք։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԴԻՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ի՞նչ զոհողություններ արեցին Ուիլյամսները, որպեսզի կարողանան ծառայել Էկվադորում։

  • Ի՞նչ հանգամանքներ նրանք հաշվի առան, երբ որոշում էին, թե ուր տեղափոխվել։

  • Ի՞նչ օրհնություններ նրանք ստացան։

  • Որտե՞ղ կարող ես ավելի շատ տեղեկություններ գտնել այն տարածքներում ծառայելու մասին, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։

ՁԵՐ ՀԱՋՈՐԴ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԸ

  • Ինչպե՞ս կարող ենք ընտանիքով ընդլայնել մեր ծառայությունը (km 8/11, էջ 4–6

  • Եթե չենք կարող ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է, ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ժողովին (w16.03, էջ 23–25