Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկ  |  Ապրիլ 2017

Մատուցումներ

Մատուցումներ

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Հարց։ Այսօր ֆիլմերում և հեռուստահաղորդումներում հաճախ են ներկայացվում կախարդների, վհուկների, վամպիրների և այլ գերբնական կերպարների մասին նյութեր։ Ի՞նչ եք կարծում՝ այդ ամենը պարզապես անվնաս զվարճությո՞ւն է, թե՞ կան թաքնված վտանգներ։

Առաջարկ։ «Արթնացե՛ք»-ի այս համարում խոսվում է այն մասին, թե ինչու են մարդկանց հետաքրքրում գերբնական երևույթները, ու թե ինչ վտանգ կա այդ ամենի մեջ։

ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հարց։ Աստծու Թագավորությունը ինչպե՞ս է լուծելու աշխարհի խնդիրները։

Աստվածաշնչյան համար։ Մթ 6։10

Ճշմարտություն։ Աստծու Թագավորությունը երկրի վրա կհաստատի խաղաղություն, համերաշխություն և ապահովություն, ինչը որ արդեն արել է երկնքում։

Ի՞ՆՉ Է ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ (վերայցելություն)

Հարց։ [Ուշադրություն հրավիրիր վերայցելության համար նախատեսված հարցի վրա, որը նշված է թերթիկի վերջին էջում։] Ինչպիսի՞ն է լինելու կյանքը Աստծու Թագավորության ներքո։

Աստվածաշնչյան համարներ։ Սղ 37։29; Ես 65։21–23

Առաջարկ։ [Ցույց տուր «Բարի լուր» գրքույկը։] Այս գրքույկի 7-րդ գլխում խոսվում է այն մասին, թե ինչպես են կատարվելու այս խոստումները։ [Գրքույկի միջոցով Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսիր։]

ՔՈ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

Նախորդ օրինակների հիման վրա պատրաստիր քո մատուցումը։