Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկ  |  Ապրիլ 2016

 ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Նոր խորագիր՝ զրույց սկսելու համար

Նոր խորագիր՝ զրույց սկսելու համար

Սկսած 2016թ. հունվարից՝ «Դիտարանի» ընդհանուր թողարկման վերջին էջում կա նոր խորագիր՝ «Ի՞նչ է ասում Աստվածաշունչը»։ Այս խորագրի նպատակն է օգնել մեզ սկսելու աստվածաշնչյան թեմաներով զրույց։ Այն կազմված է մեր թերթիկների նման։ Նախ՝ նշվում է տեսակետ բացահայտող հարց, այնուհետև՝ աստվածաշնչյան պատասխան և քննարկելու համար լրացուցիչ մտքեր։

Աստվածաշնչյան թեմաներով նման հետաքրքիր ու հաճելի զրույցների արդյունքում հաճախ սկսվում են Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ Օգտագործիր այս նոր խորագիրը ուրիշներին օգնելու համար, որ գոհացնեն իրենց հոգևոր քաղցը (Մթ 5։6

ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԽՈՐԱԳԻՐԸ

  1. Հարցրու բնակչի տեսակետը նշված հարցերից մեկի վերաբերյալ։

  2. Լսիր պատասխանը և շնորհակալություն հայտնիր նրա տեսակետի համար։

  3. Կարդա «Ի՞նչ է ասում Աստվածաշունչը» ենթավերնագրի տակ նշված սուրբգրային համարը և հարցրու նրա տեսակետը դրա վերաբերյալ։ Եթե նա ժամանակ ունի, շարունակիր զրույցը՝ օգտագործելով «Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից» ենթավերնագրի մտքերից մեկը։

  4. Առաջարկիր ամսագիրը։

  5. Պայմանավորվիր վերադառնալ և քննարկել երկրորդ հարցը։