Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ԱՊՐԻԼ 2016

 ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Տարածաշրջանային համաժողովի քարոզարշավ

Տարածաշրջանային համաժողովի քարոզարշավ

Ամեն տարի բոլորս անհամբերությամբ սպասում ենք տարածաշրջանային համաժողովին, որպեսզի վայելենք հոգևոր մեծ խնջույքը։ Որպեսզի ուրիշներն էլ «ճաշակեն և տեսնեն, որ Եհովան բարի է», մենք կձգտենք հնարավորինս շատերին հրավիրել այս միջոցառմանը (Սղ 34։8)։ Յուրաքանչյուր ժողովի երեցների խորհուրդ կորոշի, թե ինչպես լավագույնս տարածել հրավիրատոմսերը։

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՀԻՇԵԼ

  • Ե՞րբ է իմ համաժողովը։

  • Ե՞րբ է քարոզարշավը սկսվելու մեր ժողովի տարածքում։

  • Ո՞ր օրերին ու ժամերին են անցկացվելու քարոզչական հանդիպումները։

  • Որո՞նք են քարոզարշավի հետ կապված իմ նպատակները։

  • Ո՞ւմ եմ հրավիրելու։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՍԵԼ

Ողջունելուց հետո կարող ես ասել.

«Ամբողջ աշխարհում մենք մարդկանց հրավիրում ենք մի կարևոր միջոցառման։ Սա ձեր հրավիրատոմսն է, որտեղ նշված է օրը, ժամը և հասցեն։ Ուրախ կլինենք, եթե ընդունեք մեր հրավերը»։

ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ

Չնայած որ ցանկանում ենք հնարավորինս շատերին հրավիրել, մարդկանց հետաքրքրությունը զարգացնելու առիթը բաց մի՛ թող։

Շաբաթ-կիրակի օրերին հրավիրատոմսի հետ առաջարկիր ամսագիրը։