Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչյան գրքերի ներածության տեսանյութեր

Կարևոր տեղեկություններ Աստվածաշնչի յուրաքանչյուր գրքի վերաբերյալ։

«Եզրաս» գրքի ներածություն

Եհովան կատարում է իր խոստումը. իր ժողովրդին ազատում է Բաբելոնի գերությունից և Երուսաղեմում վերականգնում է ճշմարիտ երկրպագությունը։

«Նեեմիա» գրքի ներածություն

«Նեեմիա» գիրքը արժեքավոր դասեր է պարունակում ճշմարիտ քրիստոնյաների համար։

«Եսթեր» գրքի ներածություն

Եսթերի օրերում տեղի ունեցած դեպքերը զորացնում են մեր հավատը և լցնում վստահությամբ, որ Եհովա Աստված այսօր էլ կարող է իր ժողովրդին դուրս բերել ծանր իրավիճակներից։

«Հոբ» գրքի ներածություն

Բոլոր նրանք, ովքեր սիրում են Եհովային, պետք է փորձվեն։ Հոբի պատմությունը մեզ վստահությամբ է լցնում, որ մենք կարող ենք պահել մեր անարատությունը և թիկունք կանգնել Եհովայի գերիշխանությանը։

«Սաղմոսներ» գրքի ներածություն

«Սաղմոսներ» գիրքը թիկունք է կանգնում Եհովայի գերիշխանությանը, օգնում ու մխիթարում է նրան սիրողներին և ցույց է տալիս, թե ինչպես աշխարհը կփոխվի նրա Թագավորության շնորհիվ։

«Առակներ» գրքի ներածություն

«Առակներ» գրքի միջոցով աստվածային առաջնորդություն ստացիր կյանքի յուրաքանչյուր բնագավառի համար, ինչպես օրինակ՝ աշխատանքի և ընտանեկան կյանքի։

«Ժողովող» գրքի ներածություն

Սողոմոն թագավորը խոսում է այն բաների մասին, որոնք իսկապես կարևոր են կյանքում, և դրանք հակադրում է այն բաներին, որոնք դեմ են աստվածային իմաստությանը։

«Երգերի Երգը» գրքի ներածություն

Սունամացի աղջկա՝ հովվի հանդեպ ունեցած սիրո մասին ասվում է, որ այն «Յահի բոցն է»։ Ինչո՞ւ։

«Եսայիա» գրքի ներածություն

«Եսայիա» գիրքը անսխալ մարգարեությունների գիրք է, որը կարող է ամրացնել մեր հավատը Եհովայի՝ իր խոստումները կատարողի և մեր փրկության Աստծու հանդեպ։

«Երեմիա» գրքի ներածություն

Երեմիան, չնայած դժվարություններին, հավատարմորեն կառչած մնաց իր նշանակմանը։ Մտածեք, թե ինչ օրինակ է նա թողել քրիստոնյաների համար։

«Ողբ» գրքի ներածություն

Երեմիա մարգարեի գրած «Ողբ» գրքում կսկիծ է արտահայտվում Երուսաղեմի կործանման համար և ցույց է տրվում, թե ինչպես է զղջումը առաջ բերում Աստծու ողորմությունը։

«Եզեկիել» գրքի ներածություն

Եզեկիելը խոնարհաբար ու խիզախորեն կատարում էր Աստծուց ստացած ցանկացած հանձնարարություն, ինչքան դժվար էլ որ այն լիներ։ Նրա օրինակը շատ թանկ է այսօր մեզ համար։

«Դանիել» գրքի ներածություն

Դանիելն ու նրա ընկերները բոլոր հանգամանքներում հավատարիմ մնացին Եհովային։ Նրանց օրինակը, ինչպես նաև մարգարեությունների կատարումը օգուտներ են բերում մեզ հիմա՝ վերջի ժամանակում։

«Օսեե» գրքի ներածություն

Օսեեի մարգարեությունից կարևոր բաներ ենք սովորում զղջացող չարագործների հանդեպ Եհովայի դրսևորած ողորմության, ինչպես նաև այն մասին, թե նա ինչ է պահանջում երկրպագության հետ կապված։

«Հովել» գրքի ներածություն

Հովելը մարգարեացել է Եհովայի մոտալուտ օրվա մասին և ցույց է տվել, թե ինչպես կարելի է փրկություն ստանալ։ Նրա մարգարեության կատարումը շատ ավելի հրատապ է մեր օրերում։

«Ամոս» գրքի ներածություն

Եհովան այս խոնարհ մարդուն կարևոր գործ հանձնարարեց։ Ի՞նչ արժեքավոր դասեր կարող ենք սովորել Ամոսի օրինակից։

«Աբդիա» գրքի ներածություն

Այս գիրքը Եբրայերեն Գրությունների ամենակարճ գիրքն է։ Այն հույս և խոստում է տալիս, որ Եհովա Աստծու Թագավորությունը արդարացված կլինի։

«Հովնան» գրքի ներածություն

Մարգարեն ընդունեց խրատը, կատարեց իր հանձնարարությունը և կարևոր դաս սովորեց Աստծու նվիրված սիրո և ողորմության մասին։ Նրա հետ տեղի ունեցածի մասին պատմությունը կհասնի ձեր սրտին։

«Միքիա» գրքի ներածություն

Աստծու ներշնչմամբ գրված այս մարգարեությունը կարող է ամրացնել մեր վստահությունն այն բանի հանդեպ, որ Եհովան մեզնից միայն ողջամիտ և օգտակար բաներ է պահանջում։

«Մատթեոս» գրքի ներածություն

Իմացեք կարևոր տեղեկություններ չորս Ավետարաններից առաջինի՝ Մատթեոսի Ավետարանի մասին։

«Մարկոս» գրքի ներածություն

Մարկոսի Ավետարանը չորս Ավետարաններից ամենափոքրն է։ Մարկոսի պատմած դեպքերը լույս են սփռում որպես Աստծու Թագավորության Թագավոր Հիսուսի կառավարման վրա։

«Ղուկաս» գրքի ներածություն

Ի՞նչ տեղեկություն է պարունակում Ղուկասի Ավետարանը, որը չկա մյուս գրքերում։

«Հովհաննես» գրքի ներածություն

Հովհաննեսի արձանագրության մեջ մեծ շեշտ է դրվում մարդկության հանդեպ Հիսուսի դրսևորած սիրո, նրա խոնարհության օրինակի և որպես Մեսիա՝ Աստծու Թագավորության ապագա Թագավոր, նրա անձնավորության վրա։