Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 92

Քո անունը կրող տունը

Ընտրել ձայնագրությունը
Քո անունը կրող տունը
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(1 Տարեգրություն 29։16)

  1. 1. Անվանդ համար, ո՛վ Եհովա,

    Այս տունն ենք սիրով կառուցել։

    Տալիս ենք այն քեզ ու ցնծում ենք.

    Քո փառքն է այս տունը լցրել։

    Քեզ ինչ էլ որ տանք, Գերիշխա՛ն Տեր,

    Այն քոնն է, Հա՛յր, իրականում։

    Ողջ ուժն ու եռանդը տալիս ենք,

    Ջանք չենք խնայում քո գործում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Սրահն այս քեզ ենք նվիրում՝

    Անունդ հայտնի լինի։

    Այս տունը քեզ ենք մենք հանձնում

    Եվ խնդրում ենք, ընդունիր։

  2. 2. Այստեղ քեզ պատվում ենք, Աստվա՛ծ մեր,

    Ամեն մի խոսքով քեզ գովում։

    Օրհնիր այն մարդուն, որ գալիս է՝

    Քո տանը քեզնից կրթվելու։

    Պիտի խնամքով պահպանենք այն՝

    Մաքուր, բարեկարգ միշտ լինի։

    Այս վայրը մեծ վկայություն է.

    Կօգնի՝ Խոսքդ սուրբ քարոզվի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Սրահն այս քեզ ենք նվիրում՝

    Անունդ հայտնի լինի։

    Այս տունը քեզ ենք մենք հանձնում

    Եվ խնդրում ենք, ընդունիր։