Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 82

«Թող ձեր լույսը շողա»

Ընտրել ձայնագրությունը
«Թող ձեր լույսը շողա»
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Մատթեոս 5։16)

  1. 1. Պատվիրեց Հիսուսը.

    «Լույսը ձեր շողա»։

    Արևի լույսի պես

    Թող պայծառ ցոլա։

    Սուրբ Գրքի մտքերը

    Սիրտ են ամոքում։

    Լույսը թող տեսնեն մարդիկ

    Հոր անգին Խոսքում։

  2. 2. Լուրն Արքայության թող

    Հույս տա բոլորին։

    Բացատրենք Սուրբ Խոսքը՝

    Լույս տա սրտերին։

    Գանձն այդ վառ փարոս է.

    Կյանքն է մեր փրկում։

    Կընդունեն, թե կմերժեն՝

    Լույսն ենք ցոլացնում։

  3. 3. Բարության գործերը

    Մարգարիտ են թանկ.

    Մեր ասած խոսքերն են

    Զարդարում դրանք։

    Թող շողա մեր լույսը

    Եվ մարդկանց հասնի,

    Աղբյուրին չքնաղ լույսի՝

    Հորը, փառք բերի։