Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 76

Ի՞նչ է քո սիրտը զգում

Ընտրել ձայնագրությունը
Ի՞նչ է քո սիրտը զգում
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Եբրայեցիներ 13։15)

  1. 1. Ի՞նչ է քո սիրտը զգում,

    Եռանդով ես երբ խոսում՝

    Ջանալով մարդկանց օգնել,

    Անկեղծ սրտին հասնել։

    Դու լավագույնն արա.

    Ջանքը քո կօրհնի Աստված։

    Սիրտը նա ծարավ գիտի.

    Սիրով կհագեցնի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ցնծում եմ ես ուրախ սրտով,

    Ամբողջ մտքով ու զիլ ձայնով։

    Թող շուրթերի պտուղը իմ

    Գովաբանի Յահին։

  2. 2. Ի՞նչ է քո սիրտը զգում,

    Երբ «ցանում» ես Խոսքն Աստծու,

    Երբ կյանքի ձգտող սրտում

    Դու ծիլ ես նկատում։

    Թե որ մեզ չլսեն

    Կամ էլ ճիշտ ուղուց շեղվեն,

    Թող պատվով կրենք մեր Հոր

    Անունը փառավոր։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ցնծում եմ ես ուրախ սրտով,

    Ամբողջ մտքով ու զիլ ձայնով։

    Թող շուրթերի պտուղը իմ

    Գովաբանի Յահին։

  3.  3. Ի՞նչ է քո սիրտը զգում,

    Երբ Աստված է քեզ օգնում։

    Նա սուրբ գործ է քեզ տվել՝

    Իր Խոսքը քարոզել։

    Լուրն ենք տանում հպարտ.

    Քաջ ենք, բայց նրբանկատ։

    Արժանի մարդկանց գտնենք,

    Հնձի գործին շտապենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ցնծում եմ ես ուրախ սրտով,

    Ամբողջ մտքով ու զիլ ձայնով։

    Թող շուրթերի պտուղը իմ

    Գովաբանի Յահին։