Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուրախությամբ գովերգենք Եհովային

 ԵՐԳ 7

Եհո՛վա, մեր զորությունն ես

Ընտրել ձայնագրությունը
Եհո՛վա, մեր զորությունն ես
ՏԵՍՔԸ
Տեքստ
Պատկեր

(Եսայիա 12։2)

  1. 1. Մեր զորությունն ես, Եհո՛վա, Փրկի՛չ։

    Դու մեր բերկրանքն ես, բարի՛ Արարիչ։

    Քո Վկաներն ենք, Սուրբ Խոսքն ենք պատմում.

    Կա մարդ՝ լսում է, կա մարդ էլ՝ մերժում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եհո՛վա, մեր Վե՛մ, դու՝ մեր զորություն,

    Քո սուրբ անունն ենք մենք գովերգում։

    Հայրն ես, Եհո՛վա, մեր Ամենազոր։

    Դու մեր Պաշտպանն ես, Ամրոցը հզոր։

  2. 2. Մութ աշխարհում քո վառ լույսն է շողում։

    Խոսքդ ճրագ է. ճամփան ենք տեսնում։

    Երբ այն քննում ենք, լսում ենք ձայնիդ,

    Գահդ պատվում, ենթարկվում օրենքիդ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եհո՛վա, մեր Վե՛մ, դու՝ մեր զորություն,

    Քո սուրբ անունն ենք մենք գովերգում։

    Հայրն ես, Եհո՛վա, մեր Ամենազոր։

    Դու մեր Պաշտպանն ես, Ամրոցը հզոր։

  3. 3. Կամքդ օրենք է՝ գրված մեր սրտում։

    Չարը ծաղրում է, խոցել մեզ փորձում։

    Ու թե նայենք աչքերին մենք մահվան,

    Բաց չենք թողնի ձեռքդ ոչ մի վայրկյան։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եհո՛վա, մեր Վե՛մ, դու՝ մեր զորություն,

    Քո սուրբ անունն ենք մենք գովերգում։

    Հայրն ես, Եհո՛վա, մեր Ամենազոր։

    Դու մեր Պաշտպանն ես, Ամրոցը հզոր։